Զլաթան Իբրահիմովիչին կարող են որակազրկել MLS-ի խաղում մրցակցի ծնոտը ջարդելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչին կարող են որակազրկել այն բանի համար, որ նա կոտրել է «Լոս-Անջելեսի» պաշտպան Մոհամես էլ-Մոնիրի ծնոտը՝ MLS-ի հանդիպման (3:2) ժամանակ:
Խաղային դրվագներից մեկում 37-ամյա շվեդը գնդակի համար օդային պայքարում արմունկով հարվածել է մրցակցին: 27-ամյա լիբիացին այժմ պետք է վիրահատվի և այլևս չի խաղա այս մրցաշրջանում:
Այժմ Իբրահիմովիչին, որը երկու լոս-անջելեսյան ակումբների խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, կարող են երկարատև որակազրկել:
MLS-ի ղեկավարությունն այժմ հետաքննություն է սկսել: Բացառված չէ, որ Զլաթանը միտումնավոր է հարվածել էլ-Մոնիրին: Մինչ այդ տեղի էր ունեցել մեկ այլ դրվագ, երբ լիբիացին կոպիտ էր խաղացել շվեդի դեմ և մնացել անպատիժ:
Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը արդեն երկու խաղով որակազրկվել էր «Նյու-Յորքի» դարպասապահ Շոն Ջոնսոնի հետ բախման համար, որին Զլաթանը զայրույթի պահին բռնել էր կոկորդից:
Համացանցում հայտնվել են էլ-Մոնիրի ծնոտի ռենտգենյան լուսանկարները: