45536 դիտում
15:51 20-07-2019
Խոշոր հրդեհ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում. բազմազավակ ընտանիքը, որի անդամներից 2–ը ժամկետային զինծառայողներ են, մեր օգնության կարիքն ունի. Կրակը տան տանիքը վերածել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի վերջնամասում տան տանիք է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարները, սակայն մինչ նրանց ժամանումը, տան տերերն ու գյուղացիները իրենց ուժերով պայքարել են կրակի տարածման դեմ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Եթե հրշեջներին Երևանից ուղարկեին, ճանապարհի հեռավորությունը 7-8 կմ էր, նրանք ավելի շուտ կհասնեին ու վնասը այդքան մեծ չէր լինի, մինչդեռ հրշեջները ժամանել են Աբովյանից ու կտրել անցել են 30-35 կմ ճանապարհ:
Ճիշտ է՝ եկած հրշեջները իրենց գործն արեցին, հանգցրեցին կրակը, բայց եթե 7 կմ հեռավորության վրա գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատը գար, ավելի ճիշտ կլիներ, դա մեր կարծիքն է, գուցե վերևներում կաբինետներում նստած որոշել են, որ 30-35 կմ հեռավորության վրա գտնվող ջոկատը պետք է գա:
Էլի գոհ ենք, որ մարդկային կորուստներ չենք ունեցել, բայց հույս ունենք, որ Կոտայքի մարզպետարանը կամ բարեգութ մարդիկ օգնության ձեռք կմեկնեն և տանիքը մեր ուժերով կկառուցենք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տունը պատկանում է 46-ամյա Վարշամ Պապիկյանին և ընտանիքը բաղկացած է 8 հոգուց: Նրանց միակ ապրուստի միջոցը իրենց կողմից աճեցված միրգն է :ու դժվար թե ընտանիքը կարողանա միայնակ լուծել տանիքի վերանորոգման խնդիրը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ընտանիքին, որի անդամներից 2 զինվորներ այս պահին իրենց պարտքն են կատարում Հայաստանի և Արցախի անվտանգության ուղղությամբ: Նրանք ժամկետային զինծառայողներ են: Վստահ ենք նաև, որ Կոտայքի մարզպետարանը անմասն չի մնա սոցիալապես անապահով այս ընտանիքին օգնելու գործում:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
32333 դիտում
10:11 05-11-2024
Ապարանում որպես անհետ կորած որոնվող 31-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Վերածնունդ» հուշահամալիրում