211652_close_icon
views-count3637 դիտում article-date 15:31 19-07-2019

Ամասիայում շահագործման է հանձնվել բրդի գործարան

Ամասիայում շահագործման հանձնվեց բրդի գործարանը։ Այն բացվեց հուլիսի 19-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, դեսպաններ, ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ և այլ պաշտոնական անձինք։ «Ուրախ ենք, որ այսօր Ամասիայի բրդի գործարանի գործարկմամբ նպաստելու ենք նոր աշխատատեղերի ստեղծմանը և Շիրակի մարզի տնտեսական աճին։ ԵՄ-Հայաստան համագործակցության թիրախային երեք մարզերից է Շիրակը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությանը, Ամասիայի համայնքապետարանին, ,Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնե հիմնադրամին, Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատին՝ Ամասիաի բրդի արժեշղթայի մրցակցային առավելության ուղղությամբ մեր ուշադրությունը հրավիրելու համար։ Ուրախ կլինենք առաջիկայում Ամասիայում տեսենել կարպետագործության, գորգագործության և գործվածքների արտադրության ծաղկումը»,-իր խոսքում նշեց դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը իր և շիրակցիների անունից շնորհակալություն հայտնեց ԵՄ դեսպանին՝ վերջին տարիներին ԵՄ ծրագրերը հատկապես մարզեր ուղղորդելու նախաձեռնության համար։ «Անչափ ոգևորիչ է տեսնել Ամասիայի և հարակից բնակավայրերի բրդի արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունը և բրդի արժեշխթայի ակնկալվող զարգացումը։ Կանանց ներգրավմամբ նոր աշխատատեղերի ստեղծումը հնարավորություն կտա ստեղծել և պահպանել մշակութային տարրեր պարունակող ձեռագործ արտադրանք, իսկ աշխատատեղերի ստեղծմամբ էապես թեթևացնել տասնյակ ընտանիքների կենցաղային հոգսերը»,-իր խոսքում նշեց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը: Փոխնախարարը ևս, կարևորելով բրդի և բրդի արժեշխթայի ակնկալվող զարգացումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծումը, հույս հայտնեց, որ գործարանը ժամանակին ոչ միայն կընդլայնի իր արտադրման ծավալները, այլև արտահանման աշխարհագրությունը։ Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը շրջեցին գործարանի տարածքում, ծանոթացան գործարանի աշխատանքերին և սարքավորումներրին։ Ծրագիրը կնպաստի զարգացնելու 14 տեղական ՓՄՁ–ների կարողությունները և մարզում ստեղծել 60 կայուն աշխատատեղ։ Այս պահին, միայն գործարանում արդեն աշխատում է 16 մարդ:

Նմանատիպ նյութեր