1838 դիտում
18:03 18-07-2019
ԵՊԲՀ ֆարմացիայի մագիստրոսները մասնակցել են Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի պատվիրակությունը հուլիսի սկզբին մասնակցեց ՌԴ Յարոսլավլ քաղաքում կայացած միջազգային մասնակցությամբ III Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին: Դեղագիտության ոլորտի ամենամյա միջոցառումն այս տարի աննախադեպ էր տարբեր երկրներից մասնակիցների մեծ թվով: Օլիմպիադային մասնակցելու համար դիմել էր ավելի քան 700 ուսանող: Այս տարի լավագույների շարքում մրցույթային փուլ անցել են 343 մասնակից՝ 55 քաղաքների 73 բուհերից, որոնց թվում՝ սովորողներ ՌԴ-ից, Ասիայից, Աֆրիկայից, Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից և ԱՊՀ երկրներից:
ԵՊԲՀ-ից ֆարմացիայի ամբիոնի մագիստրոսներ՝ Էլեն Սահակյանն ու Մարուսյա Այվազյանը ներկայացրեցին ֆարմացիայի ամբիոնում դեղագիտական ֆակուլտետի այլ մասնագիտական ամբիոնների մասնակցությամբ կատարված գիտահետազոտական մագիստրոսական աշխատանքները՝ «Իզոինդոլի նոր ածանցյալների սինթեզը և կենսաբանական ակտիվության հետազոտումը» և «Կապակցող նյութերի ազդեցությունը դեղահատերից պարացետամոլի ձերբազատման վրա» թեմաններով: Ներակացվող աշխատանքներն ընտրվել են՝ համապատասխանելով մի շարք չափորոշիչների, որոնցից ամենակարևորն արդիականությունն ու դիտարժանությունն են:
Ամենամյա միջոցառման նպատակն է մի հարկի տակ հավաքել սկսնակ դեղագետներին և պոտենցիալ գործատուների՝ խոշորագույն դեղագիտական ընկերություններից:
Նշենք, որ 2020 թվականին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողով կանցկացվի Կալուգայի շրջանում:
Ֆարմացիայի ամբիոնն իր երախտագիտությունն է հայտնում բուհի և ֆակուլտետի ղեկավարությանն աջակցության համար, «Արփիմեդ» դեղագործական ընկերությանը, որը նպաստել է Էլենի հետազոտական աշխատանքի կատարմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1089 դիտում
13:55 16-10-2014
Արմեն Մուրադյանը Մոսկվայում մասնակցել է «Բժիշկների ասոցիացիայի» առաջին համառուսական համագումարին
1641 դիտում
21:43 30-05-2019
Հայկական գրադարանային ասոցիացիան մասնակցել է համառուսական գրադարանային համաժողովին
Այս բաժնից
4546 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
862 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
877 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան