«Յուվենտուսը» հայտարարեց դե Լիգտի տրանսֆերի մասին. 75 + 10,5. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը պաշտոնապես տեղափոխվեց «Յուվենտուս»:
Հոլանդիայի հավաքականի 19-ամյա խաղացողի համար թուրինյան ակումբը կվճարի 75 մլն եվրո, որը կվճարի 5 տարվա ընթացքում:
Եվս 10,5 մլն եվրո «Այաքսը» կարող է ստանալ պարգևավճարների տեսքով: «Յուվենտուսը» դե Լիգտի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2024թ. հունիսի 30-ը: