211652_close_icon
views-count1565 դիտում article-date 20:52 17-07-2019

Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով խորհրդարանական պատվիրակության հետ գտնվում է Վաշինգտոնում` մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի առաջնորդների ֆորումին: Դեսպան Վարուժան Ներսեսյանը Վաշինգտոնի հայ համայնքի անդամներին ներկայացրեց Արարատ Միրզոյանին ու պատվիրակության անդամներին և խոսեց այցի ծրագրի ու ամերիկացի գործընկերների հետ ԱԺ նախագահի երկկողմ հանդիպումների մասին: Դեսպանն ընդգծեց Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Արարատ Միրզոյանը խոսեց Հայաստանի ու ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ ՀՀ առաջնահերթությունների մասին, ինչպես նաև ներկաներին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքական, տնտեսական ու ընտրական բարեփոխումները` հատկապես կարևորելով արդարադատության ոլորտում խոշոր բարեփոխումների իրականացումը: Միջոցառման պաշտոնական մասից հետո համայնքի անդամները հնարավորություն ունեցան շփվելու հայկական պատվիրակության անդամների հետ և հարցեր ուղղելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Տեղեկանք․ Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովը երկկուսակցական կոնգրեսական հանձնաժողով է, որն անմիջականորեն աշխատում է գործընկեր պետությունների հետ` աջակցելով արդյունավետ, անկախ և հաշվետու օրենսդրական ինստիտուտների զարգացմանը, հանդիսանում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման յուրահատուկ հարթակ: Նշյալ միջոցառումից առաջ Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի երկկուսակցական պատվիրակությունն ընթացիկ տարվա ապրիլին այցելել էր Հայաստան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր