Վլ. Զելենսկին Ֆիսկալ ծառայության ղեկավարին պահանջել է հրաժարականի դիմում գրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պետական ֆիսկալ ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Վլասովին պահանջել է հրաժարական տալ՝ նշելով, որ վերջինս չի կարողանում իր պարտականությունները կատարել և չի կարողանում իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների հետ լեզու գտնել:
«Ես կցանկանայի, որ դուք ձեր հրաժարականի մասին անձամբ դիմում գրեիք: Ոչ թե արձակուրդ գնայիք, այլ՝ իրապես դա անեիք, եթե չեք կարողանում ձեր համակարգում մարդկանց գամերը քաշել», նշել է Զելենսկին՝ կոչ անելով Վլասովին հայտնել հրաժարականի օրը «ոչ թե Ֆեյսբուքով, այլ՝ իրական փաստաթղթերով»:
Իր հերթին Ալեքսանդր Վլասովը հայտնել է, որ արդեն այսօր դիմում կգրի:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրորդ անգամ հրաժարվել է երկրի արտգործնախարար Պավել Կլիմկինի պաշտոնանկ անել, որի վերաբերյալ հարցը Զելենսկին խորհրդարան էր մտցրել: