6177 դիտում
15:51 13-07-2019
Անհնարին է խոսքերով նկարագրել անհայտ կորած զինվորների հարազատների, մասնավորապես՝ մայրերի զգացմունքները, որոնց մեջ կա թախիծ, ցավ, բայց միեւնույն ժամանակ ուժ ու կորով.Դավիթ Բաբայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Հուլիսի 13-ին ինձ հրավիրեցին Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն, որտեղ կայացել է կազմակերպության 7-րդ համագումարը:
Այս կազմակերպությունն, անշուշտ, տարբերվում է մեր հանրապետությունում գործող մյուս բոլոր կազմակերպություններից:
Անհնարին է խոսքերով նկարագրել անհայտ կորած զինվորների հարազատների, մասնավորապես՝ մայրերի զգացմունքները, որոնց մեջ կա թախիծ, ցավ, բայց միեւնույն ժամանակ ուժ ու կորով: Գլուխ եմ խոնարհում բոլոր այդ հերոս մայրերի առջեւ:
Խորին շնորհակալություն եմ հայտնում կազմակերպության ղեկավարությանը <<Հայրենիք եւ հավատք>> մեդալով պարգեւատրելու համար:
Սա ներշնչում է յուրահատուկ պարտավորության զգացում: Առհասարակ, բազմիցս ասել եմ ու հարկ եմ համարում եւս մեկ անգամ կրկնել. անհայտ կորած եւ զոհված ազատամարտիկների թանգարանները պետք է դառնան ուխտատեղի բոլորի, առավել եւս՝ պետական պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների համար:
Ստանձնելով բարձր պաշտոն՝ պարբերաբար պետք է այցելել այն եւ մեն - մենակ մնալով՝ նայել մեր սուրբ նահատակների եւ անհայտ կորածների լուսանկաններին, նրանց աչքերին: Համոզված եմ՝ սա օգտակար հոգեբանական եւ բարոյական թերապիա կլինի նրանց համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
18:14 08-03-2022
Մարտի 8-ը առիթ է՝ ընդգծելու մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ ունեցած ջերմ զգացմունքները․ փոխվարչապետ
Այս բաժնից
1150 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4642 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած