Տիգրան Ուրիխանյանն աշխատանքի չի ներկայանում Ազգային ժողով, սակայն մեկնում է ԱԺ-ի գործուղումներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո չի ներկայանում խորհրդարան և չի մասնակցում խորհրդարանական աշխատանքին:
Բայց դրա փոխարեն, ակտիվորեն մասնակցում է խորհրդարանի կողմից կազմակերպվող գործուղումներին:
Մասնավորապես՝ Ուրիխանյանը մասնակցել է հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային աշխատանքներին:
Փաստորեն, աշխատանքային լիազորությունները դադարեցվել են միայն Հայաստանում, բայց ոչ երկրի սահմաններից դուրս»,-գրում է թերթը:
Մանրմասն՝ թերթի այսօրվա համարում: