211652_close_icon
views-count5093 դիտում article-date 13:26 11-07-2019

Բողոքի ակցիա են անում ցմահ դատապարտյալների հարազատները. Պահանջում են գործերի վերանում

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ հուլիսի 11-ին, բողոքի ցույց են անում ցմահ դատապարտյալների հարազատները։ Նրանք պահանջում են, որ արդարադատության նախարարությունը եւ իշխանությունները վերանայեն դատապարտյալների քրեական գործերը։ Կառավարության դիմաց են Արթուր Քոչարյանի եւ Արթուր Մկրտչյանի հարազատները։ Հիշեցնենք, որ 2005 թվականին ծառայակցի սպանության համար Արթուր Քոչարյանը ցմահ ազատազրկման դատապարտվել։ Արթուր Մկրտչյանը մեղադրվել է հինգ զինվորի սպանության մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարտվել։ «Մենք ուզում ենք, որ արդարադատություն լինի եւ 19 տարին լրանալուց հետո մենք մեր երեխուն դրսում տեսնենք, 19 տարեկան երեխեն հայրենիքի համար ծառայել է, ում կատարածի համար է նստած, թող իրական հանցագործը նստի, ինքը գործին չի մասնակցել, նստել է միայն մեկ մարդու ասածով»,–նշեց Արթուր Քոչարյանի մայրը՝ տիկին Ֆենյան։ Դատապարտյալների հարազատները պատրաստվում են դիմել Արդարադատության նախարարություն։ «15 տարի է՝ տեղ չի մնացել՝ ԱՆ դիմել ենք, ՄԻԵԴ դիմել ենք, պատասխան չենք ստացել, ճիշտ է եւ վերջ, ինչն է ճիշտ, ասում են սպասում ենք 20 տարին լրանա, բայց առ այսօր չի լինում»,–նշում են նրանք։

Նմանատիպ նյութեր