1961 դիտում
18:38 10-07-2019
Ոստիկանները բացահայտել են բազմադրվագ գողություններ խանութներից
Հուլիսի 9-ին, ժամը 15.30-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցից բերման են ենթարկել մայրաքաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա տղամարդու: Նա հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է գողություններ:
Մասնավորապես, Թումանյան փողոցում գործող սուպերմարկետում, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, գողացել է երեք շիշ օղի: Դարձյալ օգտվելով աշխատակիցների անուշադրությունից՝ Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ այլ սուպերմակետից գողացել է մեկ շիշ թանկարժեք ալկոհոլային ըմպելիք, Մաշտոցի պողոտայի մի դեղատնից՝ երկու տուփ ոսպնյակներ, իսկ նույն պողոտայի մի խանութից՝ սափրվելու սարք:
Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր դեպքերով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2479 դիտում
16:49 22-12-2018
Գյուղերի խանութներից գողություններ էր արել ու բռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1990 դիտում
22:36 14-08-2019
Խանութներից գողություններ կատարողը հայտնաբերվեց
Այս բաժնից
1021 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
694 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար