1907 դիտում
16:39 04-07-2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ
Հուլիսի 4-ին Նիկոսիայում տեղի է ունեցել պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական այցի հրավերի համար, ընդգծել է հայ եւ կիպրացի ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնման ու վստահության մթնոլորտի, դարավոր եղբայրական կապերի, պատմական, մշակութային ընդհանրությունների եւ հոգեւոր արժեքների կարեւորությունը:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը դեռեւս 1975 թ-ին Եվրոպայում առաջինը, իսկ աշխարհում երկրորդն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելին, 2015 թ-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւ, իսկ ապրիլի 24-ը պետականորեն սահմանել հիշատակի օր: Նույն համոզմունքով է, որ 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:
Առանձնահատուկ կարեւորվել է երկու խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների ձեւաչափը, ինչպես նաեւ փոխգործակցությունը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում՝ միմյանց համար զգայուն հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով: Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել Կիպրոս-Հայաստան-Հունաստան փոխգործակցության ձեւաչափի շրջանակներում ստեղծել եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակ:
Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի անունից շնորհակալություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամներին այս տարվա հունիսի 28-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:
Անդրադառնալով երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է եղբայրական Կիպրոսի իշխանություների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող բոլոր նշանակալի հարցերում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար գլխավոր առաջնահերթություններ են, եւ հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո, եղել է ու կմնա միակ ձեւաչափը:
Ինչ վերաբերում է Կիպրոսի հիմնախնդրին, ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Կիպրոսին: Կողմերը դատապարտել են Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ոտնձգությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովումը:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, կարեւորել է հայ-կիպրական պատմական եւ մշակութային դարավոր կապերը, որոնք ներկա բարձր մակարդակի համագործակցությունն էլ ավելի խորացնելու եւ գործնական մակարդակի հասցնելու հիմք են:
Կարեւորելով Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը երկրի տնտեսական եւ հասարակական կյանքում՝ անդրադարձ է կատարվել մասնավորապես Մելքոնյան կրթական հաստատության ճակատագրին:
Դիմիտրիս Սիլուրիսը նշել է, որ ակտիվորեն կանդրադառնա եռակողմ ձեւաչափի միջխորհրդարանական հարթակի ձեւավորմանը:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաեւ կրթության ոլորտում համալսարանների միջեւ համագործակցությանը:
Ներկայացուցիչների պալատի նախագահը վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը հայկական կողմին բոլոր սկզբունքային հարցերում:
Երկու խորհրդարանների ղեկավարները մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:
Նմանատիպ նյութեր
974 դիտում
16:06 04-06-2019
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1089 դիտում
18:12 02-07-2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ
772 դիտում
22:23 24-09-2024
Հայ պատգամավորները Նիկոսիայում հանդիպել են Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ
Այս բաժնից
1117 դիտում
12:18 24-11-2024
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
799 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն
2482 դիտում
10:14 24-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ