211652_close_icon

Փաշինյանը հանձնարարել է ՃՈ Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնին աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին. Նաիրի Սարգսյան

views-count19418 դիտում article-date 22:20 03-07-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժինը աշխատի նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 9:00-18:00-ն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ «Նպատակն է թեթեւացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման եւ հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացրեց, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն մինչեւ ամսվա վերջ, կոնկրետ օրը կհրապարակվի լրացուցիչ»,– գրել է նա :
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր