Արթիկ քաղաքի զինկոմիսարիատում հերթական զորակոչն էր. բանակ ճանապարհվեցին թվով 62 նորակոչիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 3-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի զինկոմիսարիատից բանակ ճանապարհվեցին թվով 62 նորակոչիկներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, Զինկոմ Նիկողոսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, համայնքապետեր, ծնողներ:
Նորակոչիկները հայրենիքի սահմաններն անառիկ պահելու մեկնեցին Տեր Սողոմոն քահանայի օրհնությամբ, իսկ Արթիկի քաղաքապետ Մ. Վարագյանը նորակոչիկներին բաժանեց առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած տոպրակներ:
Զինկոմիսարիատի բակում հավաքված նորակոչիկների ընկերները նորակոչիկներին բանակ ճանապարհելիս՝ ցանկացան բարի ծառայություն, բարի վերադարձ իրենց օջախներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի