4495 դիտում
21:36 02-07-2019
Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, հետևել ամառային զորակոչի ընթացքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։
Վիճակահանության դահլիճում պաշտպանության նախարարը զրուցել է նաև զինակոչիկների հետ, շնորհավորել զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել անվտանգ և գերազանց ծառայություն։
Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը պատասխանել է զինակոչիկների ծնողների հարցերին, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել զինծառայողների կենցաղային և թիկունքային ապահովման ուղղությամբ։
Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ զորակոչի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
19:45 24-06-2024
ԶՈՒ ԳՇ պետն ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
925 դիտում
18:04 14-07-2023
ՀՀ զինդատախազը կենտրոնական հավաքակայանում հետևել է ամառային զորակոչի ընթացքին
Այս բաժնից
712 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
535 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1078 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից