Բակո Սահակյանը Տիգրանակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Տիգրանակերտում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հատուկ ուշադրություն է դարձվել ոռոգման եւ հակահրդեհային աշխատանքների իրականացմանը:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: