211652_close_icon
views-count63137 դիտում article-date 12:17 23-06-2019

Երևանում Subaru-ով վրաերթի է ենթարկվել մոտ 70 տարեկան հետիոտն. Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Subaru մակնիշի 36 CQ 517 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 65-70 տարեկան կնոջը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, որից հետո օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վրաերթի հարևանությամբ բնակվողները, այնուհետև ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներն ու բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապաարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր