211652_close_icon
views-count2291 դիտում article-date 23:08 20-06-2019

Երևանի կենդանաբանական այգում 4 եղջերու է ծնվել

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, ծնվել է 4 եղջերու: Այս մասին տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջը: «Սիրելի այցելուներ, սիրով տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի: Ծնվել է չորս Եվրոպական և դեռևս մեկ Պտավոր եղջերու, ձագուկները կլինիկապես առողջ են և գտնվում են այգում»,-նշված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր