ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը
ՀՀ ազգային ժողովը հավանություն է տվել 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագծին:
Նախագիծը հաստատվել է այսօր՝ հունիսի 20-ի նիստում քվեարկությամբ: Նախագծին կողմ է քվեարկել 94, դեմ՝17 պատգամավոր:
Քվեարկությանը նախորդել էին 2 օր տևած քննարկումներն ԱԺ լիագումար նիստերում: Դրանից առաջ բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումներ էին եղել ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: