1241 դիտում
14:13 20-06-2019
Արթուր Վանեցյանը գնդակներ է նվիրել Քաղսի համայնքի դպրոցականներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի դպրոցի աշակերտներին, այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերել խաղահրապարակը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:
Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ դպրոցականներին փոխանցվել է ՀՖՖ նախագահի շնորհակալություն ու գովեստի խոսքերը, քանզի երեխաներն իրենց քայլերով նախևառաջ ցույց են տալիս, որ հնարավոր է ցանկության դեպքում թեկուզ փոքր խնդիրներ լուծել սեփական ջանքերով, որից հետո նոր ակնկալել այլոց աջակցությունը:
Այցի ընթացքում ՀՖՖ ներկայացուցիչները քննարկել են համայնքում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս:
Նմանատիպ նյութեր
1493 դիտում
13:05 29-06-2019
ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Վարդենիսի մարզադպրոցին
1684 դիտում
14:15 16-08-2019
ՀՖՖ-ն գնդակներ և մարզագույք է նվիրել Մեղրիի և Ագարակի թիմերին
1887 դիտում
18:02 10-05-2022
ՀՖՖ-ն Արցախի բոլոր դպրոցներին և մարզադպրոցներին գնդակներ է նվիրել
Այս բաժնից
4198 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1033 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1318 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան