211652_close_icon

Գրպանահատը բռնվեց հափշտակությունից քիչ անց

views-count1723 դիտում article-date 22:26 16-06-2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 14-ին, ժամը 12.30-ին, Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել՝ Սպարտակ Մ․-ին։ Պարզվել է, որ Սպարտակ Մ․-ն, նույն օրը, ժամը 12.00-ին, երթուղային ավտոբուսի սրահում մի քաղաքացու պայուսակից գողացել է դրամապանակը։ Սպարտակ Մ․-ն տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր