211652_close_icon
views-count1316 դիտում article-date 16:04 25-05-2019

Գրպանահատը բռնվեց գողությունից րոպեներ անց

Մայիսի 24-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.10-ին, երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 49.000 դրամ: Մալաթիայի քրեական հետախույզների և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վահան Դ․-ն, որը րոպեներ անց հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Տուժողից հաղորդում է ընդունվել: Գողոնն առգրավվել է: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր