53750 դիտում
17:44 14-06-2019
Երեկ Հրազդանում վրաերթի հետևանքով հետիոտներից մեկը տեղում մահացել էր, մյուսն էլ՝ ժամեր անց հիվանդանոցում. պարզվել է մահացածների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարդատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վրաչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունիսի 13-ին, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում «Քարվանսարա» կոչվող շինության դիմաց՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Գեղամ Հայրապետյանի կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու փաստով:
Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, մյուսն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամամբ տեղափոխվել էր հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամեր անց հիվանդանոց տեղափոխվածը նույնպես մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղում մահացածը եղել է Հրազդան քաղաքի բնակիչ, 79-ամյա Սերյոժա Ջառահյանը, իսկ հիվանդանոցում մահացածը՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 75-ամյա Սիմոն Պողոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Հայրապետյանը աշխատում է Գազպրոմ Արմենիա ընկերության Չարենցավանի գազի սպասպարկման բաժնում՝ որպես օպերատոր:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/13/1127287/?fbclid=IwAR2nbPMSMQ7PAVqVNCgZ8UB8p81nc7Amj6FvB8iNGPdot4zmg1x826fDSms#]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագորղը, հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գեղամ Հայրապետյանը Հրազդան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի պողոտայում, դեպի Միկրոշրջան տանող թաղամասում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 42 ԼՏ 491 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի։
Վրաերթի հետևանքով հետիոտներից մեկը տեղում մահացել էր, մեկն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ տեղափոխվել էր «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։
Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի պահպանության բաժնի ծառայողները՝ դասակի հրամանատար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Սարգսյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի և վիրավորի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
715 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
511 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը