Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Մոգերինիի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ` Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին»,- գրել է Նաղդալյանը:
«Շնորհակալ եմ Ֆեդերիկա Մոգերինիի հետ տարածաշրջանային և միջազգային լայն շրջանակի հարցերի երկկողմանի արդյունավետ քննարկման համար՝ Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին»,-Զ. Մնացականյանի խոսքից մեջբերում է արել Ա. Նաղդալյանը։