211652_close_icon
views-count39657 դիտում article-date 13:30 13-06-2019

Կոտայքի մարզում բախվել են Նիվան ու «07»-ը. «07»-ը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի՝ Արտաշատ տանող հատվածի խաչմերուկում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 35 RC 382 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 35 AՏ 760 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 07-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնությն են հասել քաղաքացիները, ովքեր էլ իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են նրանց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն բաժանմունքի ծառայողները՝ համայնքային ոստիկան Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր