211652_close_icon
views-count2365 դիտում article-date 20:35 12-06-2019

Հայաստանում չկա որևէ ընկերություն, որը կապահովագրի աղբամաններ. Հայկ Մարությանն անհնարին պահանջներ է դնում «Սանիտեկ»-ի առջև. Analitik.am

[url=https://analitik.am/news/view/489096?fbclid=IwAR2flixFCA8shbi259GJ5_bIWIBfRzQ1i97H0krHW9P1-GXCzAffChFGWWw]Analitik.am[/url]-ը գրում է. Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ նախատեսվում է Երևան բերել 34 աղբատար մեքենա, սակայն հունիսի վերջին գալու է 29 մեքենա, որոնց միջոցով, ըստ Մարությանի, հնարավոր է լինելու իրականացնել աղբահանությունը: Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է լինելու աղբամանների հարցը, որոնց մասով «Սանիտեկ»-ը հայտարարել էր, որ մոտ 2000 աղբաման վնասվել է իշխանափոխության օրերին, Մարությանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ պետք է 8000 աղբաման լինի, բայց չկա այդ աղբամանները: Իրենց գույքի համար պատասխանատու են իրենք, պայմանագրով պետք է ապահովագրված լինեն այդ աղբամանները, թող ապահովագրեն»: Մանրամասներն՝ [url=https://analitik.am/news/view/489096?fbclid=IwAR2flixFCA8shbi259GJ5_bIWIBfRzQ1i97H0krHW9P1-GXCzAffChFGWWw]այստեղ[/url] Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=22&v=J7EGj21WOPE]News.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր