Հաքերները կոտրել են Մեդվեդևի թվիթերյան էջը
Հաքերները կոտրել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան էջը, սակայն ներկայում վերահսկողությունն էջի նկատմամբ վերականգնվել է: Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:
«Իսկապես, գրանցվել է էջը կոտրելու փաստը: Ներկայում հաշվի նկատմամբ վերահսկողությունը վերականգնվել է»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ 2013 թվականի ապրիլին կոտրել էին Մեդվեդևի էջը «ВКонтакте»-ում: