30975 դիտում
23:28 08-06-2019
Մոսկվայում սպորտի վարպետ ըմբշամարտիկին ծեծելով սպանել են և նետել լիճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի հարավ-արևմտյան հատվածում իր ընկերուհու հետ զբոսնող սպորտի վարպետ ըմբշամարտիկին ծեծելով սպանել են նետել լիճը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ վաղ առավոտյան:
34-ամյա Սերգեյ Չուևը նկատել է, որ երեք խուլիգան ծաղրում և քաշքշում են հղի կնոջը և նկատողություն է արել: Ի պատասխան, երեք խուլիգանները սկսել են դաժանաբար ծեծել տղամարդուն, բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխի հատվածում:
Երբ ուժասպառ եղած մարզիկը ընկել է ջուրը, հանցագործները շարունակել են նրան հարվածներ հասցնել, մինչև Սերգեյը ջրի տակ չի անցել:
«Նա չէր կարողանում կանգնել, իսկ նրա ընկերուհին էլ այդքան ուժ չուներ՝ նրան ջրից դուրս հանելու համար, նա գոռում էր և օգնություն խնդրում: Որոշ ժամանակ անց մի տղա վազելով եկավ և տղամարդուն դուրս հանեց ջրից:
Մենք բոլորս նրան փորձում էինք օգնել ուշքի գալ, հետո շտապօգնություն եկավ, ոստիկաններ», պատմել է միջադեպի ականատեսներից մեկը՝ նշելով, որ ճիվաղները հետո դեպի մետրո են վազել:
Մոսկվայի ամբողջ ոստիկանությունը ոտքի է հանվել և մի քանի ժամ օպերատիվ-հետախուզական աշխատանքներից հետո հաջողվել է հանցագործներին հայտնաբերելև ձերբակալել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6821 դիտում
12:58 30-04-2015
Մահացել է սպորտի վաստակավոր վարպետ, ծանրորդ, աշխարհի հնգակի ռեկորդակիր Վարդան Միլիտոսյանը
1000 դիտում
16:52 21-12-2015
Գալուստ Սահակյանը ԽՍՀՄ սպորտի վարպետ Սամվել Ղասաբօղլյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել