Ավո Ադամյանն ու Նարինե Մկրտումյանը հին երգին նոր շունչ են տվել. «Գարուն է բացվել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Գարունն արդեն վերջացել է, իսկ Ավո Ադամյանն ու Նարինե Մկրտումյանը շարունակում են իրենց  հանդիսատեսի  սրտերում գարուն ու սեր պահել: «Գարուն է բացվել», այսպես է կոչվում երգը, որն օրեր առաջ դուետով ներկայացրին Ավո Ադամյանն ու Նարինե Մկրտումյանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրուցում նրանք մանրամասնել են երգի ընտրության ու հետագա անելիքների մասին:
«Ոչ մի պայմանավորվածություն չի եղել, պատահաբար որոշեցինք այս երկու  երգը միացնել իրար ու նոր շունչ տալ: Նարինեն իմ լավ ընկերն ու ընտանիքի բարեկամն է, մենք հաճախ ենք միասին երգում, աշխատում: Կարծում եմ մեր համագործակցությունը շարունակական կլինի:Շնորհակալ եմ  երգի և տեսահոլովակի  վրա շախատած ողջ թիմին»,-ասաց Ավո Ադամյանը:
Նարինե Մկրտումյանն իր և Ավո Ադամյանի համագործակցության մասին խոսելով՝ նշեց, որ պատրաստվում են ևս մեկ դուետով ներկայանալ, սակայն փակագծերը չցանկացավ բացել:
«Մենք երկար տարիներ միասին ենք աշխատում, երբ այս երգը կատարեցինք, արձագանքները այնքան դրական էին, որ որոշեցինք ձայնագրել, ու նաև տեսահոլովակ նկարել»,-ասաց երգչուհին:
Դուետը միանգամից արժանացել է դրական արձագանքների: Համացանցում Ավոյի և Նարինեի երկրպագուները աշխատանքը համարում են հաջողված և հորդորում պարբերաբար դուետով ներկայանալ: Rhino Gold Gel review http://rhino-gold-gel.com/FR/
Երգիչը նշեց, որ արդեն հրավեր են ստացել արտասահմանից  հատուկ այս երգով  ներկայանալու  համար:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում  է երգի պրեմիերայի առթիվ և արտիստներին  մաղթում բուռն ստեղծագործական կյանք:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


