5132 դիտում
16:09 05-06-2019
Փաշինյան, կարո՞ղ է այդ մասին էլ է «կիրթ» Ալիեւը ականջիդ շշնջացել վերելակներում. Է. Շարմազանով
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ իր կառավարման ամեն մի օրը վնասում է ազգային անվտանգությանն ու պետական շահին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ իր կառավարման ամեն մի օրը վնասում է ազգային անվտանգությանն ու պետական շահին:
Խոսելով իր հայտարարած «դավադիր ուժերի» մասին, ասաց, որ հանգել է այդ եզրակացությանը, քանի որ պաշտոնյաներից մեկը իր հետ հանդիպումից հետո օգնականին հանձնարարել է իր դեմ սոցիալական ցանցերում գրառում անել:
Սա ասում է ոչ բարով վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդ: Սա պետությո՞ւն է, թե՞ մսուր մանկապարտեզ:
Ամոթ է, հերիք է անլրջացնեք ամեն ինչ ու երկրի ղեկավարումը իջեցնեք ֆեյսբուքչիների բամբասանքի մակարդակի:
Սրանով Փաշինյանի զավեշտալի մեկնաբանությունները չեն ավարտվում:
Ուշադրություն. ՀՀ վարչապետն ասում է, թե Արցախի ղեկավարությունը մինչեւ իրեն տեղյակ չի եղել, թե ինչ է բանակցվում: Իրո՞ք: Կարո՞ղ է՝ այդ մասին էլ է ականջիդ «կիրթ եւ նորմալ անձնավորություն» Ալիեւը շշնջացել, ինչպես «Սանկտ-Պետերբուրգում պայմանավորվածություն չունենալու» մասին էր ասել:
Բա տարիներ շարունակ Արցախի ղեկավարները Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցչի հետ ի՞նչ են քննարկել:
Հայաստանի եւ Արցախի ղեկավարների բազմաթիվ հանիպումներ են տեղի ունեցել, որից հետո պաշտոնական հաղորդագրություններ են տարածվել, որ քննարկվել է բանակցային կարգավորման գործընթացը:
Ամեն խեղկատակություն էլ սահման է ունենում:
Գիտակցեք, ի վերջո, որ Ձեր ստոր մանիպուլյացիաներին ականջ են դնում ոչ միայն երկրի ներսում: Հետո էլ նեղանում եք, թե դրսում լուրջ չեն վերաբերվում:
Հ.Գ. Օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա: Անունները ե՞րբ եք հրապարակելու: Թե՞ իրավիճակը իրավիճակի հետեւից փոխվում է»,– գրել է Շարմազանովը:
Նմանատիպ նյութեր
2118 դիտում
16:32 11-12-2021
«Փաստորեն, սրա կարծիքով ալիեւը «կիրթ ու կառուցողական » է, իսկ մենք՝ ավտորիտա՞ր». Շարմազանով
3501 դիտում
16:57 16-04-2021
Կարդա դավաճա՛ն քո մասին է գրված, ու ականջիդ օ՛ղ արա այ կապիտուլյա՛նտ. Արթուր Թովմասյան
Այս բաժնից
376 դիտում
18:47 16-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին
385 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
442 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան