Միասին շարունակենք բացահայտել և ճանաչել շնորհաշատ հայուհիներին. Երևանում տեղի կունենա «Հայ մշակույթի պահապան հայուհիները» խորագրով միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա «Հայ մշակույթի պահապան հայուհիները» խորագրով միջոցառում:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական ժողովրդական արվեստի նմուշներին:
Սպասվում է հաճելի և օգտակար հանդիպում «Նուբար» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Լուսինե Նազարյանի հետ, ում մասնագիտական ճիշտ խորհրդատվությամբ կուսուցանվի հայկական պար:
Մասնակիցները կբացահայտեն դհոլի և կոպալի արտասովոր հնչեղությունը՝ «Սասնա ծռեր» համույթի անդամ Սեդա Ղլչյանի յուրօրինակ մատուցմամբ:
Միջոցառման մուտքն ազատ է:
[b]
ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)
«Հայ մշակույթի պահապան հայուհիները»[/b]