Սպանդարյանում բացվեց Համլետ Մխիթարյանի անվան մարզադաշտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում հունիսի 2-ին բացվեց Հայաստանի հավաքականի ավագ` Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անվամբ ֆուտբոլային մարզադաշտ, հայտնում է «Արմենպրեսը»:
Սպանդարյան համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը նշեց, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի աջակցությամբ է բացվել մարզադաշտը, որի համար ներդրվել է 37 մլն ՀՀ դրամ:
Մարզադաշտի բացմանը ներկա էին համայնքի բնակիչները, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի հավաքականի ավագ և գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` քրոջ` Մոնիկա Մխիթարյանի և մոր` Մարինա Թաշչյանի հետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: