Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Վանաձորի Տարոն 4 թաղամասի «Լիլի» մթերային խանութում միջոցառում էր կազմակերպվել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի առիթով, Վանաձորի Տարոն 4 թաղամասի «Լիլի»  մթերային խանութում  տնօրինությունն անակնկալ էր կազմակերպել խանութի աշխատակիցների և հաճախորդների երեխաների համար։
  
Խանութը պատկանում է Վանաձորում ճանաչված,սիրված և բարեգործ Ոփյան եղբայրներին: 
Երեխաների օրը իսկական տոն դարձրեցին հեքիաթի հերոսները: 
Միջոցառումը ուրախ և հետաքրքիր էր կազմակերպված: Խանութի բարեգործությունից օգտվեցին թաղամասի գրեթե բոլոր երեխաները: 
Ոփյան եղբայրներին է պատկանում նաև Վանաձորի <<Արփի >> գազալցակայանը, որտեղ նույնպես հյուրասիրվեցին բոլորը' թե´ փոքրերը և թե´ մեծերը: 
[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում թաղամասի բնակիչները շնորհակալություն հայտնեցին Ոփյան եղբայրներին` երեխաների օրը տոն դարձնելու համար:
Լուսանկարները` Արմինե Դանիելյանի
                                            
                    
                                            
                        
            

