10850 դիտում
18:46 01-06-2019
Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարման ծառայությունն ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված երեխաների համար Երևան քաղաքում կազմակերպել է ուրախ մանկական միջոցառում:
Հունիսմեկյան միջոցառմանը ներկա է գտնվել 4-9 տարեկան 35 երեխա: Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել հեքիաթների տարբեր հերոսները:
Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը՝ իր շնորհավորական խոսքում մաղթելով երեխաներին անհոգ և ուրախ մանկություն, առողջություն, խաղաղ երկինք և ամենայն բարիք:
Տոնական ուրախ միջոցառման ավարտին երեխաները լուսանկարվել են հեքիաթների հերոսների և Ծառայության ղեկավար անձնակազմի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
16:20 01-06-2016
Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
2760 դիտում
13:49 02-06-2017
Հարկադիր կատարման ծառայությունում ևս նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3002 դիտում
19:29 01-06-2018
Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2230 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր