211652_close_icon
views-count1206 դիտում article-date 23:18 31-05-2019

Մեկնարկել է «Ֆերմերների կոնգրես» ամենամյա միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր մեկնարկել է Գյուղատնտեսական դաշինքի կողմից կազմակերպված «Ֆերմերների կոնգրես» ամենամյամիջոցառումը, որի նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ՝ ֆերմերների և ոլորտային պատասխանատուների միջև և հնարավորություն ընձեռել բարձրաձայնել ոլորտի հիմնահարցերը և քննարկել դրանց լուծման հիմնական ուղիներն ու մոտեցումները: Համաժողովին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, Գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալներ Գառնիկ Պետրոսյանը, Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող շուրջ վեց տասնյակ ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին՝ Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ այն բացառիկ հնարավորություն է երկխոսության համար և հույս հայտնել, որ համաժողովի մասնակիցների միջև կծավալվի արդյունավետ քննարկում, ինչը հնարավորություն կտա վեր հանել ոլորտի խնդիրները, ներկայացնել իրականացվելիք առաջնահերթությունները։ Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ այժմ առաջնայինը գյուղատնտեսության ամենակարևոր ռեսուրսի՝ հողի արդյունավետ օգտագործումն է։ Նա տեղեկացրել է, որ մշակվում է նախագիծ, որի շրջանակում օրենսդրական լուծումներ կառաջարկվեն հողերի կոնսոլիդացիայի, վարձակալության, տարաժամկետ տրամադրման և մի շարք այլ մեխանիզմների կիրառմամբ՝ հողերի օգտագործման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Տիգրան Գաբրիելյանն իր հերթին նշել է, որգյուղատնտեսությունը յուրահատուկ ոլորտ է, և պետք չէ այդ բնագավառում արագ փոփոխություններ ակնկալել:«Մեր նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին ստանալ առավել բարձր եկամուտ, ավելացնել ՀՆԱ-ն, բարձրացնել արտահանման ծավալներն ու դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, ավելացնել պարենային անվտանգության մակարդակը, զարգացնել գյուղատնտեսական գիտությունն ու կրթությունը, խթանել ագրոտուրիզմի զարգացումը», - ընդգծել է նա: Նրա խոսքով`այդ ամենին հասնելու համար մշակվել է հատուկ ռազմավարություն, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հատկապես հողի և ջրի օպտիմալ օգտագործումը, հողերի կոնսոլիդացիան, ռիսկերի կառավարումն ու նվազեցումը, շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև օրգանական և բարձրարժեք գյուղմթերքի արտադրության խթանումը: Անդրադառնալով Հայաստանի գյուղոլորտում Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերին` միջազգայինօգնության/համագործակցությանպատասխանատու Անդրեա Բաջջիոլին նշել է, որ դրանցում կարևորագույն շեշտը դրվում է արժեշղթայի և կոոպերատիվների ձևավորման վրա և հավելել, որ այդ ծրագրերի շնորհիվ արդեն իսկ ձևավորվել են 53 գյուղատնտեսական կոոպերատիվներ և 4 խմբեր, ինչպես նաև հատապտուղների ավելացված արժեքի ուղղությամբ աշխատանքներ են կատարվել, աջակցություն է ցուցաբերվել բարձրարժեք գյուղմթերքի, այդ թվում` այծի պանրի արտադրության խթանման ուղղությամբ: Նա նաև հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում գյուղատնտեսական ենթակառուցվածքների և արոտավայրերի հողերի վերականգնման ուղղությամբ: Միջոցառումն իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը` ագրարային քաղաքականության բարելավման միջոցով: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր