1872 դիտում
22:58 29-05-2019
Հոգեբուժարան տեղավորելու և պահելու հետ կապված՝ երեխաների և անգործունակ չափահասների կարծիքը հաշվի չի առնվում․ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան երեխաների և անգործունակ չափահասներիբուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու սահմանադրականությունը վիճարկելու համար։
Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմքում ընկած են հոգեբուժարաններում Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքները, ինչպես նաև միջազգային առաջադեմ փորձն ու օրենսդրական խնդիրները։
Հարցն այն է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման երեխաների և անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար։
Արդյունքում, խախտվում են լսված լինելու և իրազեկված համաձայնությունը տալու նրանց իրավունքները։
Ավելին, օրենսդրական թերի կարգավորումների պատճառովպրակտիկայում հաճախակի են այն դեպքերը, երբ հոգենուժարանում կամավոր բուժվող են համարվում այն անձինք, ովքեր այնտեղ պահվում այն հիմքով, որ առկա է իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությունը:
Այս դեպքերում, սակայն, փաստացի նրանք պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ, այսինքն՝ հարկադրաբար՝ դրանով իսկ մեխանիկորեն զրկվելով դատարանում հարկադիր բուժման հարցը բարձրացնելու հնարավորությունից։
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը կարևոր է նաև նրանով, որ վիճարկվող կարգավորումների անկատարությունը վտանգում է իրավունքների իրացման սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների և անգործունակ չափահասների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության և մի շարք այլ հիմնարար իրավունքներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան