4044 դիտում
20:26 06-10-2017
Պաշտպան ընտրելու անձի իրավունքը և պաշտպանի պարտադիր մասնակցությունը քրեական գործի վարույթին. խնդիրը կարգավորելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձրացնելով պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտի և անձի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով կամ անձամբ պաշտպանվելու իրավունքի փոխհարաբերակցության հետ կապված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների սահմանադրականության հարց:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խնդրո առարկա դրույթների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չընդունել (իսկ սանկցիայի կիրառության դեպքում դատարանը չի ընդունում) պաշտպանից կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը: Գործող իրավակարգավորումների առկայության դեպքում հակադրվում են մի կողմից մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքը, մյուս կողմից՝ դատարանի՝ արդյունավետ իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու (որպես արդար դատական քննության ընդհանուր իրավունքի բաղկացուցիչ մաս) պարտականությունը, որի շրջանակներում դատարանը կարող է կիրառել պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը։
Ըստ դիմումի՝ օրենսգիրքը որոշակիորեն և հստակորեն չի կարգավորում, թե որ դեպքում է պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու պետության՝ ի դեմս վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը գերակայում մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով անձամբ պաշտպանվելու հիմնարար իրավունքի նկատմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
17:40 20-04-2016
Մարդու իրավունքների պաշտպանը Լեւոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ
Այս բաժնից
688 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2017 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց