211652_close_icon
views-count3458 դիտում article-date 16:59 21-04-2017

Քննարկվել են հայկական և բելառուսական պետական, մասնավոր կառույցների ներգրավմամբ փոխգործակցության հնարավոր ուղիները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի նպատակն է վերազինել և արդիականացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարկը: «Այս ծրագրով մենք ստեղծել ենք մեխանիզմ, որով ֆերմերն ինքը կարող է որոշել, թե ինչ գյուղտեխնիկա է նրան հարկավոր գյուղատնտեական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Շուկան ազատ է, սահմանափակումներ չկան, և եթե Բելառուսում գտնվեն գյուղտեխնիկա արտադրողներ և մատակարարներ, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով, ապա կարող են ևս մասնակից դառնալ ծրագրին», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին նախարարին է ներկայացրել Բելառուսում գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման պայմանները, պետության կողմից արտադրողներին և մատակարարնեին տրամադրվող աջակցության գործիքները: Քննարկվել են այս ուղղությամբ հայկական և բելառուսական պետական, մասնավոր և ֆինանսական կառույցների ներգրավմամբ փոխգործակցության հնարավոր ուղիները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև անտառային տնտեսությունների արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր: Մասնավորապես դիտարկել երկու երկրների միջև առկա փոխգործակցության սերտացման հնարավորությունը: Առաջարկվել է նաև ուսումնասիրել հետագայում անտառանյութի վերամշակման գործարանի հիմնման հնարավորությունը: Բելառուսի դեսպանը նշել է, որ իրենք հետաքրքրված են բելառուսական պարարտանյութը Հայաստանում իրացնելու հնարավորությամբ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բելառուսի ագրարային բուհերում հայ մասնագետների ուսուցման և վերապատրաստման հարցին: Տեղեկացնելով, որ հունիսի 6-ից 10-ը Մինսկում կազմակերպվելու է ամենամյա «Բելագրո» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը` Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը առաջարկել է հայկական կողմին ևս մասնակցել այդ միջոցառմանը:

Նմանատիպ նյութեր