1801 դիտում
15:20 29-05-2019
Մանե Ադամյանն ընդունել է գերմանացի պատգամավորների պատվիրակությանը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը մայիսի 27-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) խմբակցության պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Շտեֆեն Կոտրեի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում էին՝ AfD խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ամին-Պաուլ Համփելը, Մարկուս Ֆրոնմայերը, Վալդեմար Հերթը, ինչպես նաև Բրանդենբուրգ երկրամասի Լանդթագի պատգամավորներ Անդրեաս Քալբիցը, Անդրեաս Գալաուն և Բիրգիթ Բեսինը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացվող հարցերին։
Նախարարի տեղակալ Մանե Ադամյանը տեղեկացրել է հյուրերին, որ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է Եվրոպական Միության հետ համատեղ Գերմանիայում կազմակերպել ներդրումային ֆորում։ Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցություն ցուցաբերելու այս նախաձեռնությանը։
Անդրադառնալով երկրի տնտեսական ներկայիս վիճակին՝ նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է իրականացվող տնտեսական բարեփոխումները, Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, գործող առևտրային ռեժիմները։
Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել Մանե Ադամյանին Հայաստանի տնտեսությունում իրականացվող բարեփոխումների համապարփակ ներկայացման համար։ Այնուհետև հյուրերը Հայաստանի տնտեսության առանձին ճյուղերին վերաբերող հարցեր են ուղղել նախարարի տեղակալին․ մասնավորապես նրանց հետաքրքրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում Հայաստանի հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
850 դիտում
17:54 04-05-2015
ԼՂՀ վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ պատգամավորների
22601 դիտում
14:46 07-06-2019
Ավո Ադամյանն ու Նարինե Մկրտումյանը հին երգին նոր շունչ են տվել. «Գարուն է բացվել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1396 դիտում
19:53 07-01-2025
ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
1330 դիտում
19:44 07-01-2025
Ջալալ Հարությունյանի դատական գործը ավարտական փուլ է մտնում. վճիռ կհրապարակվի. armlur.am
1117 դիտում
18:38 07-01-2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ