211652_close_icon
views-count755 դիտում article-date 14:30 29-05-2019

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 29-ին ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին՝ Հայաստանում կազմակերպության նախագահ Հովսեփ Հովսեփյանի և Ֆրանսիայում կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է հյուրերին Հանրապետության տոնի և «Բարձունք 5165» կազմակերպության 30 ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բազմամյա հայրենանվեր գործունեության համար։ Դավիթ Տոնոյանը հատկապես կարևորել և բարձր է գնահատել արցախյան ազատամարտի ընթացքում կազմակերպության աջակցությունը, ինչպես նաև զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու ազատամարտի վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գործունեության ծրագրերը և պաշտպանության նախարարության հետ համագործակցության հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր