211652_close_icon
views-count2753 դիտում article-date 22:09 02-09-2019

«Ներքաղաքական գործընթացներում անթույլատրելի է կարմիր գծի անցումը». Արցախի հերոս Արշավիր Ղարամյան. 168.am

168.am-ը գրում է. Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԱԽՔ), Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն անհրաժեշտություն է համարում զերծ մնալ արհեստական ձևավորած կեղծ օրակարգի շուրջ ծավալվող քննարկումներից, որոնք «մասնատիր, որ տիրես» առաքելությունը պիտի կատարեն: Գեներալի խոսքով՝ պետք է զգոն լինել, դրանք լարում են մտցնում հանրության ներսում և թույլ չեն տալիս այլևս պահպանել միասնականության գաղափարը: Շուտով կբոլորի երրորդ տասնամյակը, ինչ Արցախի անկախությունն և կայացած Հայոց բանակը՝ որպես պատմական և հոգևոր արժեքներ, մեկ միանական ամբողջականության մեջ են ընկալվում, որովհետև դրանցից մեկի ձեռքբերումն առանց մյուսի՝ հաջողել դժվար կլիներ: Ուստի Արցախի հերոսի կոչը բոլորիս՝ անկախ մեր ունեցած հասարակական ու քաղաքական դիրքից, անկախ ծննդավայրից, մեկն է՝ չտրվել խարդավանքների, որպեսզի նորից վերահաստատվի համազգային վստահությունը և հարգանքը հայոց բանակի և աշխարհազորի հանդեպ։ Արցախի անկախության տոնական օրով 168.am-ի հետ զրույցում իր մտորումների շուրջ կիսվում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը: – [b]Արցախի անկախության խորհուրդը, խնդրում ենք, հնարավորինս կարճ բանաձևել՝ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի խաղաղ բնակչի համար (ծննդավայրն է) և այն մարդու ընկալմամբ, ով ֆիզիկական ահռելի ուժով, ինքնապաշտպանության կամքով և իրենը պահելու բնազդով է վաստակել հայրենիքի անկախությունը:[/b] – Արցախի անկախությունը Հայաստանի և Արցախի պետականության ամրապնդման, հայ ժողովրդի պայքարի հաղթանակի խորհուրդն է իր մեջ կրում: Իրականում ազգային-ազատագրական պայքարը սկսվել է դեռևս մի քանի դար առաջ, Արցախի և Հայաստանի նորագույն պատմության փուլում այդ պայքարի արդյունքը դրսևորվեց միանգամից երկու հայկական պետությունների կազմավորմամբ: Արցախյան զարթոնքը եկել էր խմբագրելու 20-րդ դարի 20-ական թվականներին՝ Արցախի նկատմամբ դրսևորված անարդարացի մոտեցումը: Իսկ ահա 1980-ականների վերջին ծավալված համառ ազատագրական պայքարը, որը դրսևորվում էր հզոր, միասնական հավաքների միջոցով, հանդիպելով Ադրբեջանի ուժեղ դիմադրությանը, հանգեցրեց ռազմական լայնածավալ գործողությունների: Մանրամասներն՝ [url=https://168.am/2019/09/02/1167670.html?fbclid=IwAR24qVNnBxciRA-Hds3wKBGM-YSDIYgVwP43UiDDKrOaGWlF6f0jInfTblw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր