40686 դիտում
09:48 25-05-2019
Յուրացում կատարելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի գյուղապետ, 67-ամյա Գարուշ Հակոբյանի նկատմամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Նարեկ գյուղի սելավատարի բետոնյա պատնեշները քանդել է ու տեղափոխել նույն գյուղում գտնվող իրեն պատկանող տարածք և դրանք օգտագործել շինության համար՝ որպես պարիսպ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+