4951 դիտում
09:49 25-05-2019
Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումը դիտարկվեց որպես անհարգալից վերաբերմունք ՀԱՊԿ-ի նկատմամբ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ ««Ի սկզբանե չափազանց բացասական արձագանք ստացավ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումը՝ առանց այդ պաշտոնից հետկանչի, որը ՀԱՊԿ անդամ բոլոր մյուս երկրները, առավելապես Ռուսաստանը, դիտարկեց որպես անհարգալից վերաբերմունք ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից:
Այս ամենն ավելի սուր ընկալվեց, քանի որ Հայաստանում նոր էին ավարտվել հեղափոխական իրադարձությունները, և հայ-ռուսական ակտիվ փոխգործակցություն դեռ հաստատված չէր, հստակ չէր, թե ինչ կարելի էր սպասել նոր իշխանություններից, և այդ անակնկալ որոշումը բավականին լուրջ հետևանքների պատճառ դարձավ, քանի որ հետագայում Ռուսաստանն արդեն չաջակցեց Հայաստանին այդ պաշտոնը պահպանելու խնդրում, ըստ էության, «պատմելով»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է մոսկովյան աղբյուրը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին և օրերս կայացված որոշման պատճառներին:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարեվերջին որոշ նիստեր հետաձգվեցին, ապա ՀՀ-ում ընտրություններ տեղի ունեցան, և հարցն անորոշ վիճակում էր, այդ ընթացքում Հայաստանն էլ համոզվեց, որ, եթե չփորձի ինչ-որ կերպ հարմարվել այդ դիրքորոշումներին, ապա ավելի սուր տարաձայնություններ են սպասվում, որը կկոտրեր ներկայացվող տպավորությունը, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:
«Այո, նման իրավիճակի իրավական կարգավորումները հստակեցված չէին, բայց պարզից էլ պարզ էր Ռուսաստանի և մյուս գործընկերների համար, որ գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործ հարուցել պետք չէր՝ առանց նրան այդ պաշտոնից հեռացնելու»,- ասել է մեր աղբյուրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1867 դիտում
18:18 31-03-2015
Անհարգալից վերաբերմունք՝ Լոռու մարզի դատավորի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ
3273 դիտում
14:15 04-04-2015
Ծխախոտի պատճառով 20-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պետերի նկատմամբ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը