211652_close_icon
views-count5539 դիտում article-date 14:15 26-11-2016

SHAMSHYAN.com-ի հրապարակումը քննարկվել է և նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSYAN.com[/color]-ում հոկտեմբերի 26-ին հրապարակված «Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. Այգեստան գյուղի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել և դրա համար մեղադրում են տնօրենին» հոդվածը քննարկվել է Ոստիկանության Արտաշատի բաժնում և նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/26/99468/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 26-ին լարված ու արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները հայտարարել էին դասադուլ և հրաժարվել էին մասնակցել դասաժամերին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում աշակերտներն ասել էին, որ պատճառը տնօրեն Լեյլա Մանուկյանի վարքագիծն է, ով անհարկի վիրավորում է իրենց, ստիպում է, որպեսզի դպրոցի վերանորոգման համար գումարներ տան, անառողջ մթնոլորտ է տիրում դպրոցում և այդ ամենը տևական ժամանակ է. «Մենք պահանջում ենք, որպեսզի կրթության և գիտության նախարարն ու Արարատի մարզպետը հետևություններ անեն և մեզ ազատեն նման տնօրենից, հակառակ դեպքում շարունակելու ենք դասադուլը»։ Տնօրեն Լ. Մանուկյանը հրաժարվել էր տեսախցիկի առաջ որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ և փորձել էր իմանալ, թե ով է լրագրողին հրավիրել դպրոց։ Լուսանկարը և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի Կից՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի որոշումը [img]/ups/images/0463048001480155929589020.jpg[/img] [img]/ups/images/0289501001480155978512304.jpg[/img] [img]/ups/images/0175579001480155994757889.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր