211652_close_icon
views-count1276 դիտում article-date 17:18 23-05-2019

Կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը

Մայիսի 23-ինՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել էԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների բաժնի ղեկավար Դիանա Յաբլոնսկայան: Մանե Ադամյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին,նշել է, որ միջոցառումը կազմակերպվել էՀայաստանի գերատեսչություններին ավելի մոտիկից Թայեքս և Թվինինգ գործիքներին ծանոթացնելու նպատակով՝ դրանք առավելագույնս օգտագործելու համար։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված են մի շարք դրույթներ, որոնց իրականացումն արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտէ ԵՄ փորձագետների աջակցությունը, ինչը կիրականացվի Թայեքս և Թվինինգ գործիքների միջոցով։Փոխնախարարը հավելել է, որ նշված գործիքները լայնորեն և հաջողությամբ կիրառվում են ինչպես այն երկրներում, որոնց հետ աշխատում է ԵՄ-ն, այնպես էլ հենց ԵՄ անդամ երկրներում։ Դիանա Յաբլոնսկայան իր ներածական խոսքում ընդգծել է, որ Թայեքս և Թվինինգ գործիքների միջոցով իրենք օգնում են պետական մարմիններին հասնել ավելի մեծ արդյունքների։ Եվրոպական հանձնաժողովի փորձագետները մանրամասն ներկայացրել են վերոնշյալ գործիքների կիրառման հնարավորությունները ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, այնուհետև պատասխանել մասնակիցների հարցերին: Հիշեցնենք, որ աշխատաժողովի նպատակն է ապահովել ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների առավել արդյունավետ կիրառումը ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից:

Նմանատիպ նյութեր