Նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու առաջարկ է ներկայացվել քաղաքապետարան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանին որոշման նախագիծ է մշակել՝ հանրային քննարկումներ կազմակերպելու մասին: Թեման՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի հ. 26/1 հասցեում գտնվող հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից Երևանի քաղաքապետարան է ներկայացվել առաջարկություն՝ նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու վերաբերյալ:
Ինչպես հայտնի է, նախագահը և իր աշխատակազմը մարտի 1-ից Մաշտոցի պողոտա 47 հասցեից տեղափոխվել են վերը նշված հասցեում գտնվող նախագահական նստավայր:
Պարզվում է՝ ՀՀ նախագահի աշխատակազմը ծրագրում է այդ հասցեում գտնվող վարչական շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքում իրականացնել մշակութային միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և այլն»,-գրում է թերթը:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]