211652_close_icon
views-count56448 դիտում article-date 21:52 21-05-2019

Հիվանդանոցում մահացել է նախկին ամուսնու կողմից սրտի հատվածում դանակի հարված ստացած 38–ամյա կինը. դատարանը կալանավորել է ոստիկանների ու քննիչների կողմից տաք հետքերով հայտնաբերված կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացավ Արարատի մարզի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկյաի Բանավան թաղամասի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարիեն Հակոբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնի պետ Վահագն Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի բնակիչ, 42-ամյա Գևորգ Ղևոնդյանի նկատմամբ: Դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի պետի միջնորդությունը և Գ. Ղևոնդյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կալանավորվեց և տեղափոխվեց Արմավիրի քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/17/1125006/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի, մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Վեդու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և բաժնի պետ Վահագն Սարգսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 2-րդ շենքի բնակիչ՝ 38-ամյա Կարինե Հակոբյանն է, ով գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով Կ. Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Վեդու բաժին էին բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 42-ամյա Գևորգ Ղևոնդյանին։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Վեդու քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սիսակ Հայրապետյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որը քննիչն առգրավել է։ Քննիչ Ս. Հայրապետյանի որոշմամբ Գ. Ղևոնդյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալն ու տուժածը նախկին ամուսիններ են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր