1459 դիտում
11:13 21-05-2019
ԲՀԿ-ն դեռ մտածում է՝ միանա՞լ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին, թե՞ ոչ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երկրում ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու համար։
Պարզ է, որ ԼՀԿ խմբակցության անդամների թիվը բավական չէ, և պետք է միանան նաև ԲՀԿ անդամները։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ-ում դեռ այդ հարցը չեն քննարկել և չեն որոշել՝ կմիանան ստորագրահավաքին, թե ոչ։ Նրանք մինչև վաղը` ժամը 12-ը, ժամանակ ունեն վերջնական որոշում կայացնելու` նիստ անցկացնել-չանցկացնելու վերաբերյալ։
Սակայն արդեն իսկ պարզ է, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի միանա ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին: Ընդ որում, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով` քննարկումներ անպայման կլինեն այս թեմայով, սակայն ընդդիմադիր գործընկերների ձևակերպումների հետ համաձայն չեն, և նաև դա է չմիանալու պատճառը։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ եթե անգամ ԲՀԿ-ն միանա, և արտահերթ նիստ գումարվի, այն չի անցկացվի քվորումի բացակայության պատճառով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1783 դիտում
10:27 26-02-2021
Այսօր, ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ՝ քննարկելու արտահերթ նիստ հրավիրելու հարցը
3914 դիտում
09:42 01-02-2020
Արարատ Միրզոյանի 2-րդ սայթաքումը․ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը չեղարկվեց․ «Ժողովուրդ»
6859 դիտում
15:23 25-02-2015
ԲՀԿ-ն արտահերթ համագումար է հրավիրելու
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1504 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»