211652_close_icon

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

views-count3921 դիտում article-date 23:05 17-05-2019
Տիգրան Կիրակոսյանը հռաչկվեց սամբոյի 2019թ. Եվրոպայի չեմպիոն: Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Կիրակոսյանը 2:1 հաշվով հաղթեց ռուս Եվգենի Երյոմինին: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից հաջողության են հասել նաեւ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո), որոնք դարձել են բրոնզե մեդալակիր: Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 19 մարզիկով:

Նմանատիպ նյութեր