7057 դիտում
23:13 14-05-2019
Թել Ավիվում մեկնարկեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. ՈՒՂԻՂ
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 14-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում է 17 երկրի ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մասնակիցներից միայն տասը կստանան եզրափակիչի ուղեգիր:
«Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեի որոշմամբ, այս երեկո ելույթ կունենան Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Սան Մարինոյի ներկայացուցիչները: Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»:
«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը «Walking out» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 16-ին: Նա ելույթ կունենա առաջին համարի ներքո:
Հայաստանից բացի, երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգան Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին:
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը հնարավոր է դիտել հետևյալ [url=https://www.youtube.com/watch?v=UkhYYwF7XaU]հղումով[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19138 դիտում
23:28 08-05-2018
Լիսաբոնում մեկնարկել է «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. ՈՒՂԻՂ
14474 դիտում
23:02 10-05-2018
Մեկնարկել է «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
853 դիտում
22:12 10-11-2024
Թբիլիսիում քաղաքացիական բողոքի երթ է ընթանում
898 դիտում
18:49 10-11-2024
Իսպանիան Իսրայելի համար ամերիկյան զենք տեղափոխող նավերին թույլ չի տվել կայանել
1000 դիտում
17:55 10-11-2024
«Թալիբանը» պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Ադրբեջանում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին